Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ կենսաթոշակային տարիքն անհրաժեշտ է բարձրացնել բնակչության բոլոր խմբերի համար, սակայն հաշվի առնելով բնակչության բոլոր խմբերի յուրահատկությունը, հայտնում է «ԲելՏԱ»–ն։

«Պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ տղամարդկանց ու կանանց կյանքի տեւողության տարբերությունը, բնակավայրի յուրահատկությունը, աշխատանքի պայմանները որոշ ոլորտներում ու այլ գործոններ»,– նշել է Բելառուսի նախագահը

 Նախագահը շեշտել է, որ կյանքի տեւողությունը շարունակում է աճել, իսկ կենսաթոշակային տարիքը շարունակում է մնալ 90 ականների մակարդակում։ « 55– 60 տարեկանը դեռ նորմալ տարիք է։ 60 տարեկանում տղամարդը աշխատող ձի է, որը դեռ կարող է երկար ծառայել»,– նշել է նախագահը։

Լուկաշենկոյին նաեւ անհասկանալի է թվում, թե ինչպես կարող են ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները կենսաթոշակի գնալ 45 տարեկանում։

Լուկաշենկոն կոչ է արել օբյեկտիվ գնահատել բոլոր հնարավոր նախաձեռնությունները ու առաջարկները ու ընտրել բելառուսական կենսաթոշակային համակարգի փոփոխությունների լավագույն տարբերակը։