ԵՄ-ն վերջնականապես ընդունել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դեմ անհատական պատժամիջոցները մինչեւ սեպտեմբերի 15-ը երկարաձգելու որոշումը։ ԵՄ-ն նրանց պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սասանելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նորմատիվ փաստաթուղթը հավանություն է ստացել ԵՄ ԱԳՆ ղեկավարների նիստում առանց քննարկման։

«Փաստաթուղթն ընդունվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։