Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նիստը ընդհատվել է ընդդիմադիր պատգամավորների կողմից, որոնք արցունքաբեր գազ են օգտագործել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kossev-ը։
«Ընդդիմադիր պատգամավորներ Սալիհ Սալիհուն եւ Բեսա Բաֆտիուն արցունքաբեր գազ են գործածում։ Օրակարգում 18 տարբեր կետ է դրված, դրանց քննարկումն ընդհատվել է, պատգամավորները լքել են խորհրդարանը»,- հայտնում է կայքը։
Նշենք, որ փետրվարի 26-ին կոսովո-ալբանական կուսակցության ակտիվիստները երեք անգամ փորձել են արցունքաբեր գազով ձախողել Հաշիմ Տաչիի՝ նախագահ ընտրվելը։
Սերբիայի ընդդիմադիր «Ինքնորոշում», «Ալյանս հանուն Կոսովի ապագայի» եւ «Նախաձեռնություն հանուն Կոսովոյի» կուսակցությունների ակտիվիստները համաձայն չեն նախկին փոխվարչապետ Տաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության քաղաքականության հետ։





























