Ինքնաթիռը Նյու Յորքում վայրէջքի ընթացքում վնասել է թռիչքուղին 

Ինքնաթիռը Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում վայրէջքի ընթացքում վնասել է թռիչքուղին, հաղորդում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով օդանավակայանի աղբյուրին: 

Թռիչքուղու վնասվելը նկատել է թռիչքի պատրաստվող ինքնաթիռներից մեկի օդաչուն: Նա անմիջապես հաղորդել է, որ  թռիչքուղիներից մեկի մի քանի բետոնե բեկոր կա ինքնաթիռից դեպի աջ: 

Վնասված թռիչքուղին մեկ ժամից էլ պակաս տեւած վերանորոգման ընթացքում փակվել է: Ինքնաթիռի վայրէջքի ընթացքում առաջացած փոսի երկարությունը մոտ երկու մետր էր կազմում: 

Միջադեպի հետեւանքով օդանավակայանում մնացել է մեկ գործող թռիչքուղի, ինչի հետեւանքով շատ չվերթներ հետաձգվել են  30 րոպեից մեկ ժամով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: