Երեւանում Ազգային ժողովի շենքի մոտից այսօր՝ մարտի 10-ին, բերման ենթարկված՝ «Ազատություն քաղաբանտարկյալներին» խորագրով ակցիայի 13 ակտիվիստներին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ակտիվիստներից մեկի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ազգային ժողովից բերման էին ենթարկվել Կարպիս Փաշոյանը, Միքայել Նազարյանը, Տիգրան Մազմանյանը, Վահե Գեւորգյանը, Արտակ Գեւորգյանը, Լուսինե Հայրապետյանը, Հերբերտ Գեւորգյանը, Աշոտ Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը եւ եւս չորս երիտասարդ:

Ըստ փաստաբանի՝ նրանց բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: