Սիրիայում հրադադարի հարցերի ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն հայտարարել է, որ Սիրիայում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման 8 դեպք է արձանագրվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեկ օրվա ընթացքում մարտական գործողությունների դադարեցման 8 դեպք է արձանագրվել. Հալեպում՝ 5, Դերիայում, Դամասկոսում եւ Իդլիբում՝ 1-ական»,- ասել է նա:
Կենտրոնի տվյալներով, ինտենսիվ գնդակոծության է ենթարկվել Իդլիբի Ֆուա բնակավայրը, որը պաշարված է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից:
«Այդ քաղաքում մարդասիրական իրավիճակն աղետալի է: Պարենամթերքն ու դեղորայքն այստեղ բացակայում են: Անհրաժեշտ է անկլավից տարհանել երեխաներին, կանանց, ծերերին եւ հաշմանդամներին»,- հավելել է Սերգեյ Կուրալենկոն:




























