ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է հայտարարություններն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի ժողովրդականության պատճառը վաշինգտոնյան վարչակազմի գործունեությունն է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Politico-ն:

Օբաման խոստովանել է, որ վերջին տարիներին ամերիկյան հասարակությունում ճեղքվածքը խորացել է:

Նախագահը նշել է, որ արդեն ցավ է հայտնել իրադարձությունների այդպիսի զարգացման առիթով, սակայն հրաժարվել է դրա համար իրեն պատասխանատու համարել: