ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մարտի 10-ին Ռուսաստանի պետական պատմական թանգարանում բացել են  «Հայաստան. գոյության լեգենդը» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է РИА Новости-ն:

Ցուցադրության են հանվել 160 ցուցանմուշներ Հայաստանի երեք առաջատար թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից եւ Մատենադարանից:

Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի պատմական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լեւիկինին պարգեւատրել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրության է հանել ժամանակակից Հայաստանի տարածքում հայտնաբերված արժեքավոր գտածոներ, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի ամբողջ պատմությունը: