Ուկրաինայի կառավարությունը ծրագրում է մինչեւ 2017 թվականի երկրորդ եռամսյակն օրինականացնել նույնասեռական ամուսնությունները: Այս մասին նշված է «Մինչեւ 2020 թվականը մարդու իրավունքների ոլորտում Ազգային ռազմավարության իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի» 6-րդ կետում: Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:

Նույնասեռական ամուսնությունների օրինականացման հարցի հետ կապված իրավական նորմերի մշակման պատասխանատուն երկրի կառավարությունն է, ինչպես նաեւ «պետական իշխանության շահագրգիռ այլ մարմիններ»:

Փաստաթղթում նաեւ նշվում է տրանսգենդերների կողմից որդեգրման «խտրական» արգելքի վերացման անհրաժեշտությունը: Ուկրաինայի առողջապահության նախարարության հրամանում համապատասխան փոփոխությունները պետք է կատարվեն արդեն 2016 թվականի չորրորդ եռամսյակում: