Եվրոպական կենտրոնական բանկը 2016 թվականին եվրոգոտու տնտեսության 1.4% աճ է կանխատեսում՝ նախնական 1.7%-ի փոխարեն: Ըստ Gazeta-ի, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին:
2017 թվականի կանխատեսումը նույնպես վատթարացել է. նախորդ 1.9%-ի փոխարեն հիմա այն 1.7% է: 2018 թվականին Բանկը եվրոգոտում մինչեւ 1.8%-ի աճ է կանխատեսում:





























