Սննդամթերք եւ ըմպելիք արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Nestle SA կոնցեռնը, որոշ ապրանքներ հետ է կանչում՝ դրանցում ապակու հնարավոր առկայության պատճառով: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրությունում:

Հետ են կանչվելու, մասնավորապես, DiGiorno-ն, Lean Cuisine-ն եւ Stouffer's-ը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տուժածների մասին տեղեկություններ ընկերությունն առայժմ չունի:

Որոշ սպառողներ դիմել են ընկերությանը՝ հաղորդելով, որ կոնցեռնի որոշ արտադրանքում ապակու ոչ մեծ կտորներ են գտել:

1866 թվականին հիմնադրված շվեյցարական Nestle-ին են պատկանում 400 գործարաններ աշխարհի 86 երկրներում: