ԱՄՆ Միսիսիպի նահանգում բանտից փախած կալանավորը մի քանի ժամ պատանդ է պահել երեք անձինց բաղկացած ընտանիքին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 34-ամյա Ռաֆայել Արնես ՄաքԼաուդը պատանդ է վերցրել երեք մարդու՝ հորը, մորը եւ նրանց 5-ամյա երեխային:
Կնոջը հաջողվել է դուրս գալ բաղնիքից, որտեղ հանցագործը փակել են պատանդներին: Նա եւ երեխան չեն տուժել, իսկ հայրը ուսի վնասվածք է ստացել:
Հանցագործը չափազանց վտանգավոր էր համարվում: Նա բանտում է հայտնվել նախորդ տարվա հունիսին 69-ամյա կնոջն սպանելու համար: Նա բանտից փախել է ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ բանտապահին սպառնալով սառը զենքով:





























