Ուղղագրության վատ իմացությունը ցանցահեններին խանգարել է 1 մլրդ դոլար գողանալ Բանգլադեշի ԿԲ-ից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Financial Times-ը։
Թերթը նշում է, որ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի ղեկավարությունը Բանգլադեշի ԿԲ-ից գոյություն չունեցող ընկերության հաշվեհամարին գումար փոխանցելու գործարքում նկատել է ուղղագրական սխալը։ Չարագործները հիմնադրամ բառում ուղղագրական սխալ են թույլ տվել՝ «foundation» բառի փոխարեն գրելով «fandation»։
Բանգլադեշի ղեկավարությունը մտադիր է դատական հայց ներկայացնել ամերիկյան բանկի դեմ։ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկն իր հերթին հերքում է համակարգը կոտրելու փաստը՝ նշելով, որ գործարքներն ընթացել են արձանագրություններին համապատասխան։





























