Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն տհաճ է Ռուսաստանի հետ պատերազմելը, սակայն որպես գլխավոր գերագույն հրամանատար՝ ինքը պարտավոր է պաշտպանել Ուկրաինան։  Այս մասին ասված է նախագահի մամուլի ծառայության Թվիթերում։

«Ես ատում եմ Ռուսաստանի դեմ պատերազմելը, սակայն որպես գլխավոր գերագույն հրամանատար՝ ես պարտավոր եմ պաշտպանել Ուկրաինան»,- ասել է Պորոշենկոն։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրերը հրադադարի ռեժիմը պահպանելու եւ ծանր զինատեսակները հետ քաշելու առումով։

Պորոշենկոյի խոսքվ՝ ռուսական ագրեսիան խթանել է ուկրաինացիների եվրոպական ձգտումները։