ԱՄՆ նախագահ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի ուժեղ առաջնորդ է, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա այդ մասին հայտնել է կուսակցության մյուս ընդդիմադիրների հետ քննարկումների ժամանակ, փոխանցում է CNN-ը։

«Եթե մենք խոսում ենք Պուտինի մասին, ես կարծում եմ, որ նա Ռուսաստանի համար շատ ավելի ուժեղ առաջնորդ է, քան մեր ղեկավարը։ Սակայն դա չի նշանակում, որ ես պաշտպանում են Պուտինին»,- ասել է Թրամփը, փոխանցում է Gazeta-ն։

Նա նշել է, որ ինքը փաստ է արձանագրում եւ ոչ թե դրական կամ բացասական գնահատական տալիս։