Ալբանական զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները խնդրել են, որ կառավարությունն օգնի իրենց մրցունակ պայմաններ ստեղծել երկրում ռուս զբոսաշրջիկներին գրավելու համար, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան: Տեղացի ձեռներեցների կարծիքով, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունենրի սրման պայմաններոււմ Ալբանիան ռուսական շուկայում դիրքերն ամրապնդելու պատմական հնարավորություն ունի:
Մասնավորապես նրանք իշխանություններին խնդրել են աջակցել զբոսաշրջության ոլորտին՝ զանազան հարկային արտոնությունների ու մեխանիզմների միջոցով:
Ալբանիայում չկա ընդլայնված հյուրանոցային բազա ու «ամեն ինչ ներառված է» ծառայություն:
Ռուսաստանի ու Ալբանիայի միջեւ չկա նաեւ ուղիղ ավիաթռիչք: Վերջին մի քանի տարիներին Ալբանիան ամռան ամիսներին վերացնում է վիզային ռեժիմը Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար, հայտնում է Lenta–ն:




























