Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային եւ բանկային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ դրամապանակը գողացել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Հովհաննես Հ.-ն, ով հայտաբերվել եւ տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




























