Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգթնում մասնակցելու է Ատոմային անվտանգության գագաթաժողովին եւ հույս ունի անպայման հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունենալիք Ատոմային անվտանգության գագաթնաժողովին երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները դեռեւս հստակեցված չեն, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է անպայման հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

Էրդողանը ցանկանում է նաեւ գագաթաժողովի ընթացքում բարձրացնել Սիրիայում բուֆերային գոտու ստեղծումը, որը փակ է լինելու Սիրիայի իշխանությունների, քրդերի ու «Իսլամական պետության» համար։

Էրդողանը նաեւ ցանկանում է Վաշինգթոնից ոչ հեռու գտնվող Մերիլենդ քաղաքում կառուցված թուրքական մշակույթի կենտրոնի բացումը ԱՄՆ նախագահի հետ իրականացնել, սակայն ԱՄՆ կողմից դեռ պատասխան չի ստացել։