ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան պետք է որոշում կայացնի միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության հարցով, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա, երբ քրդերը «Իսլամական պետության» եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» դեմ պայքրաւոմ ե՛ւ ամերիկյան կոալիցիայի, ե՛ւ ՌԴ  դաշնակիցներն են, նրանք ամրապնդել են իրենց ազդեցությունը ցամաքում։ Առանց այդ խմբի բանակցությունները սկսելը միջազգային հանրության կողմից թուլության դրսեւորում է»,- ասել է Լավրովը։

Լավրովը կարծում է նաեւ, որ միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությունը  կսնի նրանց մոտ առանձնանալու գաղափարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։