Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Բեռլինում ԱՄՆ դեսպանատան տարածք մտնել փորձող մարդուն։ Նա պնդում էր, թե իր ճամպրուկում ռումբ կա։ Դիվանագիտական ներկայացուցչության տարածքը շղթայել են, տեղում աշխատում է ռոբոտ-սակրավորը։

Associated Press-ի տեղեկություններով՝ դեսպանատան անվտանգության ծառայությունը տղամարդուն ներս չի թողել, որից հետո նա ագրեսիա է դրսեւորել եւ փորձել է հարվածել աշխատակցին։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրավախախտի ինքնության մասին տեղեկություններ չկան։