ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Ամերիկայում Հայաստանի բարեկամներին կոչ է արել մարտի 14-ին զանգահարել Ներկայացուցիչների պալատում իրենց կոնգրեսական ներկայացուցիչներին եւ խնդրել աջակցել հայանպաստ բանաձեւերին։ Այս մասին  հայտնում է Asbarez-ը։

«Մարտի 14-ին Ազգային զանգի օրվան մասնակցելը հայանպաստ հարցերին աջակցելու հեշտ ճանապարհ է,-ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով. «Դա իրոք հիանալի միջոց է տանից, գրասենյակից եւ մեքենայից աջակցելու մեր իրավաբաններին, որոնք երկու օրով մեկնում են Վաշինգթոն մասնակցելու մեր քարոզարշավին»։

Զանգահարողները պետք է խնդրեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում իրենց ներկայացուցչին աջակցել Ռոյս-Շերմանի  նամակին եւ նախագահ Բարաբ Օբամային կոչ անեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը ընդունի Լեռնային Ղարաբաղի համար կենսականորեն կարեւոր խաղաղ նախաձեռնությունները։ Երկրորդ նամակը Դոլդ- Փալոնեի նամակն է, որը կոչ է անում պաշտպանել Հայաստանին եւ Արցախին ֆինանսական օգնության մեծացմանը։

Բացի այդ, ակտիվիստները նաեւ կոչ են անելու ընդունեն Հայոց ցեղասպանության մասին H.Res.154 բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում վերջ տալ Ցեղասպանությունը ժխտելու եւ ազնվորեն հատուցել այդ հանցագործության բարոյական եւ նյութական հետեւանքները։