Երեւան-Զովունի ավտոճանապարհին մարտի 6-ին Եղվարդի քաղաքապետի որդու կողմից վրաերթի ենթարկված 64-ամյա Ժենյա Վարդանյանը շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում մնալ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

«Փոփոխություն չկա, նա դեռ երկար կմնա մեզ մոտ»,-ասաց բժիշկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վրաերթը կատարելու մեջ կասկածվում է Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի  որդին՝ Խաչիկ Սարգսյանը: