ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բազմակի գիշերային խորհրդակցությունները պայմանավորված են նրա աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ, հայտնել են Կրեմլից։

«Դա բացատրվում է լարված միջազգային իրավիճակի պատճառով աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ։ Ակնհայտ է, որ միջազգային բաղադրիչը նախագահից շատ ժամանակ է խլում»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դրան գումարած՝ կան նաեւ ներքին օրակարգային հարցեր եւ հանրային միջոցառումներ։ Այդ պատճառով տնտեսական կոնկրետ հարցերի շուրջ խորհրդակցությունները չ ստացվում հրավիրել ցերեկային ժամերին»,- ասել է Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։