Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 10-ին, ժամը 21-ին, Աչաջուր գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 43-ամյա Արման Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 9-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:




























