Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում 2015թ. նոյեմբերին իրեն պայթեցրած ահաբեկիչ Բիլալ Հադֆին հուղարկավորվել է Բրյուսելում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ի սկզբանե Հադֆիին ուզում էին թաղել Մարոկկոյում՝ նրա պատմական հայրենիքում, սակայն հետո մտափոխվել էին։ Նրանք 118 օր սպասել են 20-ամյա մահապարտի մարմինը ստանալուն։
Գերեզմանատան մուսուլմանական հատվածում նրա թաղմանը մասնակցել է մոտ 30 մարդ։ Անվտանգությունը ապահովել է տեղի ոստիկանությունը, փոխանցում է «Ռիդուսը»։





























