Ուորիքի համալսարանի գիտնական Լուիջի Պասկալին Եվրոպայի առանձին տարածաշրջաններում տնտեսական աճը կապել է այդ աշխարհամասի այլ հատվածներից հրեաների վտարման հետ։

Գիտնականն իր հոդվածում ուսումնասիրել է Ապպենինյան թերակղզու օրինակը։ 1503թ. դրա հարավային քաղաքներում սկսվել էին հրեական համայնքների հալածանքները, դրա հետեւանքով հրեաները ստիպված էին գաղթել հյուսիս։

Տնտեսապես առավել ակտիվ բնակչության հոսքը Պասկալիի խոսքով հանգեցրել է երկու շրջաններում ՀՆԱ-ի կտրուկ աճին։ Իտալիայի հյուսիսում ՀՆԱ ցուցանիշը 10 տոկոսով գերազանցում էր հարավի ցուցանիշը։

Հրեական համայնքները Ֆրանսիայի սահմանակից հատվածներում ստեղծել էին առաջին վարկային կազմակերպությունները։ Բանկերը նպաստում էին ֆինանսական ռեուրսների արդյունավետ բաշխմանը եւ տնտեսական աճին։

Գիտնականը նման եզրակացությունների է եկել Վերածննդի դարաշրջանի ժողովրդագրական նյութերն ուսումնասիրելու արդյունքում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Review of Economics and Statistics ամսագիրը։