Եվրոպային ուկրաինական մեքենաշինությունը բացարձակ պետք չէ։ Այս մասին մարտի 11-ին՝ Մոսկվա-Երեւան-Քիշնեւ հեռուստակամուրջի ժամանակ, ասել է ԱՊՀ տնտեսական զարգացման գործնական կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն։
Նրա խոսքով՝ արտադրության ստանդարտները լիակատար եվրոպականի փոխանցելու համար Ուկրաինային 96 մլրդ եվրո է պետք։ Նման գումար ոչ ոք չի ծախսի։ Եթե խոսենք միայն մեքենաշինությունից, ապա խոսքը 22000 եւ 18000 ընտանիքների 22 տեխնիկական կանոնների մասին է։ Արդյունքում նույն շարժիչների պարամետրերը լարող են անգամ մեկ միլիմետրով տարբեր լինել, բայց դա բավական է, որպեսզի Եվրոպան հրաժարվի։ «Ուկրաինական շարժիչները աշխարհում լավագույնն են։ Դրանք շարժիչներ են, որոնք հրթիռները տիեզերք են հանում։ Սակայն ուրիշ բլոկի խոշոր ավիացիոն ընկերությունները չեն պատրաստվում դրանք գնել»,- հավելել է Սավչենկոն։




























