ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետության Նազրան քաղաքում մարտի 11-ին հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել Նասիր Կորտովսկի մզկիթի մոտ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։

Պայթել է մարդատար մեքենա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ինգուշեթիայի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Նախնական տեղեկություններով՝ կան տուժածներ։