Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդ դուշ Սանտուշը հայտնել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես որոշում եմ կայացրել լքել իմ պաշտոնը եւ ավարտել քաղաքական կարիերան 2018թ.»,- ասել է պետության ղեկավարը։

Դուշ Սանտուշը երկիրը ղեկավարում է 197թ.-ից։ Նրա «Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում» կուսակցությունը իշխում է 1975թ.-ից։

Անգոլայի նախագահի ընտրությունները պետք է կայանան 2017թ.։

Դուշ Սանտուշը երկրորդ ամենաերկար պաշտոնավարած նախագահն է։ Առաջին տեղում է Հասարակային Գվինեայի նախագահը։