Շոտլանդիայի զբոսաշրջային գրասենյակը հայտարարություն է տվել, որ շուն է որոնում իր դեսպանի պաշտոնի համար: Ինչպես հայտնում է Scotland Now–ն, կենդանու պարտավորությունները ներառելու են ճամփորդություններ ( տիրոջ հետ միասին) Շոտլանդիայում եւ տեսարժան վայրերի այցելություններ: Շան ճամփորդությունների մասին տեղեկությունները տեղադրվելու են VisitScotland զբոսաշրջության հարցերով գրասենյակի սոցցանցի էջերում:
Պաշտոնի անվանումը հնչում է ambassadog (անգլերեն ambassador եւ dog բառերից): «Մենք փնտրում ենք շփվող ու բարյացակամ շուն, որն ունակ կլինի փոխանցել Շոտլանդիայի ոգին ու ոգեշնչել զբոսաշրջիկներին մեր երկիր այցելել »,- նշված է հայտարարությունում:
Հայտեր կարող են ներկայացնել այն շների տերերը, որոնք մշտապես Շոտլանդիայում են բնակվում, փոխանցում է Lenta–ն:



























