Մարտի 9-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 25-ամյա Օլյա Զ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ՝ վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Օլյա Զ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ մարտի 8-ին, ժամը 23-ին, Աբովյան փողոցում, իր ծանոթ` 23-ամյա Տիգրան Ա.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն: