Մարտի 11-ի առավոտյան ՝ թռիչքից գրեթե անմիջապես հետո American Airlines ավիաընկերության օդանավը, որը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից Չիկագո էր մեկնում, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան:
Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հետդարձի պատճառը տեխնիկական խնդիրներն էին, հայտնում է բրիտանական Eagle ռադիոկայանը:
Ռադիոկայանի տեղեկություններով, օդանավը օդ էր բարձրացել տեղական ժամանակով 8:30-ին եւ մոտավորապես մեկ ժամ հետո ստիպված է եղել վերադառնալ Լոնդոնի օդանավակայան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























