Ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր  ոստիկանության Դիլիջանի բաժանմունքի պետ է նշանակվել Վահե Ղազարյանը, ով մինչ այդ աշխատել է Իջեւանի բաժանմունքում։ Իսկ նախկին ղեկավարն արդեն տեղափոխվել է Արտաշատի բաժին։ 

Եւս մեկ նշանակում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ճամբարակի բաժանմունքի պետ է նշանակվել Սուրիկ Ջանիկյանը։ Վերջինս մինչ այդ նույն բաժանմունքում պետի տեղակալ է եղել։