Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը իրեն չի տեսնում ՕԵԿ խմբակցությունում։ Այս մասին նա ասաց  NEWS.am-ի հետ զրույցում։

«Բացառում եմ, իմ օրակարգում նման հարց չկա»,-ասաց նա։

 Մի քանի կուսակցություն փոխած եւ արդեն մեկ օր անկուսակցական Վահան Բաբայանը դժվարանում է հստակ ասել՝ որ կուսակցությունում կարող է հանգրավանել։

«Դեռ մեկ օր է, որ  որ անկախ տիրույթում  եմ եւ իմ  օրակարգում այլ կուսակցություն անդամագրվելու հարց չկա»,- նշել է նա։

 Պատգամավորն ասաց, որ իր համար կարեւոր չեն իր՝ բազմաթիվ կուսակցությունների փոխելու վերաբերյալ հեգնական մեկնաբանություններն ու հոդվածները. «Հեգնու՞մ են, եթե ես լինեի բոլոր կուսակցություններում շարքային անդամ ու միայն վկայական ունենալու համար, կարող  է ինչ-որ տեղ հետաքրքիր լինել իրենց գրածները իմ մասին»։