Մոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահմանային անցակետից Սիրիա ուղղվող բեռների մոնիթորինգի համար միջազգային դիտորդների հրավիրել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նշել է, որ դիտորդների հրավիրելով՝ Անկարան «կկարողանա վերացնել ապօրինի մատակարարումներում եւ սահմանային տեղաշարժերում ներգրավվածության մասին առասպելը, ցրել անհիմն մեղադրանքները»:

«Ավելի դյուրին ի՞նչ կա: Կցանկանայի լսել թուրքական կողմի արձագանքը»,- ամփոփել է Զախարովան:

Մոսկվան Անկարային բազմիցս մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ: Խոսքը ֆինանսավորման, զենքի մատակարարման, ինչպես նաեւ զինյալների փոխադրման մասին է: