Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Սեբաստիայի եւ Կուրղինյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Կ.-ին` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա ուղեւորներ` 1996 թ. ծնված Էրիկ Բ.-ին, 1988 թ. ծնված Կարեն Ռ.-ին, 1990 թ. ծնված Հայկ Գ.-ին եւ 1984 թ. ծնված Հակոբ Խ.-ին` «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, ու նրա ուղեւոր, 1988 թ. ծնված Պարգեւ Մ.-ին:

Խուզարկությամբ Կարեն Ռ.-ի մոտից հայտնաբերվել է 8,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Հայկ Գ.-ն ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 2 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, եւ հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, իսկ Հակոբ Խ.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 19 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, եւ հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ Սերոբից:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: