ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից էդուարդ Սնոուդենը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ ԱՄՆ, սակայն անկախ իր գտնվելու վայրից՝ ինքը մտադիր է շարունակել իր գործունեությունը: Այս մասին Սնոուդենը հայտնել է Բրուքլինի ազգային ակադեմիայի հեռուստակամուրջի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն:

«Թե ինչ է կատարվում ինձ հետ այդ ենթատեքստում եւ մեր երկրի ենթատեքստում, այդքան էլ կարեւոր չէ: Ես հաշտվել եմ այդ մտքի հետ»,- ասել է Սնոուդենը: Նրա խոսքով՝ ճանապարհի սկզբին ինքն ավելի վատ ելք էր սպասում: «Ես երբեք չեմ ընտրել լինել Ռուսաստանում, ես կնախընտրեի վերադառնալ իմ երկիր»,- ասել է Սնոուդենը, սակայն վստահեցրել է, որ հրաժարվելու դեպքում ինքը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ: