Մարտի 11-ին, ժամը 19.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Խաչատրյանը:
Վերջինս 2015 թ. հունիսի 15-ից Լատվիայի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /ապօրինի յուրացում/ 3-րդ մասի եւ 275 հոդվածի /փաստաթղթերի կեղծում/ 2-րդ մասի մեղադրանքներով:





























