Ընտրական օրենսգրքի նախագիծը թշնամացնելու է եղբայրներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը մեծամասնական կարգով է ընտրվել։
«Մեծամասնական սկզբունքն է դրված հիմքում, հազար թեկնածու են առաջադրելու, ազգի կեսին պարտադրում են՝ դնի, որ ձայն բերի։ Գյուղապետը, որը մինչեւ էդ ցուցակ էր բերում, որ հազար ձայն ուներ տալու, հիմա կդնի իր թեկնածությունը, որ տեսնեն՝ ցանցի պետն ինչքան ձայն է բերել, գյուղապետն ու մյուսը՝ ինչքան։ Այսինքն՝ պարտադրանքի մեխանիզմ է դրված։ Սա նշանակման օրենսգիրք է»,-ասաց պատգամավորը։
Ըստ պատգամավորի՝ անառողջ մրցակցություն, թշնամական հարաբերություններ է առաջացնելու կուսակիցների միջեւ։
«Ես կողմ էի համամասնական հարյուր տոկոսանոց համակարգին, բայց էստեղ բերեցին մի նախագիծ, որ թշնաամանալու են տասնյակ հազարավոր մարդիկ, ախպերը ախպոր հետ թշնամանալու է։ Եթե մի ախպեր էլցանցում էր աշխատում, մյուսը՝ գազի գրասենյակում, երկուսի թեկնածությունն էլ դնել են տալու՝ տեսնեն ով ինչքան ձայն կբերի։ Եղբայրներին թշանամացնելու են»։
Պատգամավորն հայտարարեց, որ նման նախագծի ինքը կողմ լինել չի կարող։





























