ՀՀԿ խմբակցության պատգամավոր, դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Մուրադյանը մտավախություն չունի, որ Կրթության եւ գիտության նախարարի դաշնակցական լինելը կարող է ազդել ՀՀԿ-ական տնօրենների քաղաքական ակտիվության վրա։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։
«Նշանակություն չունի դա։ Տնօրենն էլ ՀՀ քաղաքացի է եւ ամեն մարդ իր դիրքորոշումնների ու նկատառումների օգտին պիտի աշխատի։ Մեզ մոտ նման մտահոգություն չկա։ Մեր մտահոգությունն այն է, որ մեր ուժերը մեկտեղեննք բարելավվենք կրթության որակը»,-նշեց նախկին մանկավարժը։
Պատգամավորը վստահեցրեց, թե իր կուսակից տնօրեններն ակտիվ են՝ որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ։
«Իմ նախկին գործընկերների քաղաքական ակտիվությունը իրենց դիրքորոշումն է։ Որպես քաղաքացիներ՝ նրանք քաղաքակն այդպիսի դիրքորոշում ունեն, ոչ թե որպես կրթության ոլորտի ներկայացուցիչներ։ Մեկը մյուսի հետ կապ չունի»։





























