Ռուսաստանի միջամտությունը որակապես փոխել է Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին մարտի 12-ին լրագրողներին ասել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ Սիրիայում ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել: Շատ արեւմտյան ուժեր աջակցում էին ընդդիմությանը, իսկ դեռեւս 2 տարի առաջ ԱՄՆ-ը սպառնում էր հարվածել Ասադի զորքերին:
«ԻՊ-ը ակիվ գործողություններ է իրականացնում, շատ արեւմտյան ուժեր օգնում են ընդդիմությանը: Իսկ Ռուսաստանի նախաձեռնությունը փոխել է Սիրիայում եւ ողջ տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասել է Հարությունյանը:
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի գործողություններից հետո ընդդիմադիրները համոզվել են, որ նրանք չեն կարող շատ բանի հասնել: Հրադադարի մասին համաձայնությունը նրանց համար հարկադիր որոշում էր: Այս պահին նրանք պահպանում են այն, թունելի վերջում լույս է երեւում:





























