Սիրիայում զինված խմբավորումները, մասնավորապես «Ջեյշ ալ իսլամը» , կոնտակներ են հաստատում Դամասկոսի Ռուհեյբա արվարձանում գտնվող հաշտեցման հանձնաժողովի, զինվորականների եւ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների  հետ: Այս մասին լրագրողերին ասել է Ռուհեյբայի քաղաքային ժողովի անդամ, հաշտեցման խմբի ներկայացուցիչ Մուհամեդ Թուրքմանը:

«Մենք՝ հաշտեցման խմբի անդամներս, մշտապես հետեւում ենք քաղաքում տիրող իրավիճակին: Բոլոր ռազմական խմբավորումները կոնտակտներ են հաստատում: Նրանց մի մասը «Ջեյշ ալ իսլամից» են, նրանք նույնպես կապ են հաստատում հաշտեցման խմբի, զինվորականների եւ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների  հետ»,- ասել է Թուրքմանը:

Տեղաբնակները պատմել են, որ գործարկված ազգային հաշտեցման գործընթացի շոնրհիվ քաղաքում հնարավոր է եղել խուսափել արնահեղություններից: Քաղաքաբնակները հաստատել են, որ որոշ շրջաններ հիմա զբաղեցնում են «Ջեյշ ալ իսլամի» եւ Սիրիայի ազատ բանակի զինյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: