Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիեւը կառավարության անդամներին արգելել է նախարարների կաբինետի ընդունած որոշումներին հակասող հայտարարություններ անել, փոխանցում է RIA Novosti-ն:

Հաղորդվում է, որ վերջին ժամանակներս Ղրղզստանում հաճախակի են դարձել կառավարության կողմից հավանություն ստացած օրինագծերի չեղարկման որոշումները:

«Մենք պետք է քննարկվող հարցերի շուրջ միասնական դիրքորոշում ունենանք: Խորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում մեր լիազոր ներկայացուցիչները պետք է պաշտպանեն կառավարության դիրքորոշումը,- ասել է Սարիեւը:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ նախարարներից մեկը խորհրդարանում կառավարության որոշումներին հակասող ելույթներ ունենա:

Վարչապետը վստահեցրել է, որ  նման փաստերով ծառայողական քննություն է անցկացվելու: