Ռուսական ավիաընկերությունները Հայաստանի ավիացիոն բիզնեսին թույլ չեն տա զարգանալ: Այս մասին մարտի 12-ին լրագրողներին ասել է 1990-ական թթ. Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրած  Շահեն Պետրոսյանը:

«Նրանք ուղղակի դեմփինգի են դիմում ռուսական չվերթների, մասնավորապես Երեւան-Մոսկվա չվերթի վրա: Նրանք այդպես դուրս հանեցին «Էյր Արմենիային», այդպես էլ դուրս կմղեն «Արմենիա» նոր ավիաընկերությանը: Խեղդել են եւ կխեղդեն հենց սկզբից»,- հավելել է նա:

Նա կարծում է, որ ռուսական «Պոբեդա» լոուքոստերը գնային առումով ոչինչ չի փոխի: «Դա նույն «Աէրոֆլոտի» դուստր ընկերությունն է: Վերցրել են, անունը դրել են լոուքոստեր: Հիմա կսպասեն մինչեւ մրցակիցները վերանան, հետո կվերադառնան հին գներին»,- հավելել է Պետրոսյանը: