Լոռու մարզի Միխայլովկա գյուղում այսօր՝ մարտի 12-ին, անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել են գյուղի 24-ամյաբնակչի դին: Երիտասարդին կախված վիճակում հայտնաբերել են հարևանները: News.am-ի հետ զրույցում Միխայլովկայի գյուղապետ Լևոն Դիլբարյանն ասաց, որ տղայի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, ընտանիքի ոչ մի անդամ չունի մշտական աշխատանք: Ինքնասպան եղած 24-ամյա Վ. Խաչատրյանը ամուսնացած չէր. «Էս տղեն գնաց հոգին ազատեց, ահավոր ծանր են ապրում, մայրը տարիներ առաջ է մահացել, ոչ մեկ մշտական աշխատանք չունի, ոչ ինքն էր ամուսնացած, ոչ էլ ախպերը»,-ասաց նա: Համայնքի ղեկավարի խոսքով՝ տղան ինքնասպան է եղել հարևանի անասնագոմում.«Իրենց տան կողքն է էդ գոմը, հարևանը մտել է իր անասնագոմ ու տեսել կատարվածը…»:



























