ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հերքել է Արեւմուտքի հետ Սիրիայի դաշնայնացման հարցով քննարկումների մասին տեղեկությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դա անհեթեթություն է: Պետական կառուցվածքի հարցը պետք է լուծեն իրենք՝ սիրիացիները, նրանք պետք է կազմեն սեփական երկրի սահմանադրությունը եւ այնտեղ որոշեն, թե իշխանության ինչպիսի համակարգ կլինի»,- ասել է նա:
Բոդգանովը հավելել է, որ Ռուսաստանը լավագույն տարբերակն է համարում տարածքի եւ ժողովրդի միասնության պահպանումը:





























