Սիրիայում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման 10 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Ընդհանուր առմամբ մարտական գործողությունների դադարի ռեժիմը պահպանվում է: Միաժամանակ մեկ օրում մարտական գործողությունների դադարի ռեժիմի խախտման 10 դեպք է գրանցվել»,- նշել են գերատեսչությունում:

Հաղորդվում է, որ «Սիրիայի ազատ բանակի» հսկողության տակ գտնվող շրջաններից 5 անգամ հրետակոծվել են Դամասկոսոմ  կառավարական բանակի դիրքերը: