ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը հեռացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
«Րոպեներ առաջ ավարտվել է Ավանի ԲՀԿ տարածքային կառավարման խորհրդի նիստը, ԲՀԿ Ավանի տարածքային կառույցը որոշում է կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից: Այս պահից սկսած Գեւորգ Պետրոսյանը կարող է իրեն համարել ԲՀԿ-ից դուրս»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
ԲՀԿ խոսնակը չցանկացավ մեկնաբանել Գեւորգ Պետրոսյանի՝ կուսակցությունից հեռացվելը:
«Ավելացնելու ոչինչ չունեմ,-ասաց Վանիկ Էլիզբարյանը:
Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանը 2010թ. Սոցապ նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո, լքել էր նաեւ ԲՀԿ շարքերը, ամիսներ առաջ կրկին վերադարձել: Գեւորգ Պետրոսյանը սակայն, վերջին շրջանում ԲՀԿ-ին քննադատել էր սոցցանցերում:





























