Սիրիայում ճգնաժամը դադարեցնելու հարցով ոչ մի «Պլան B» գոյություն չունի, բացի Ժնեւում միջսիրիական խաղաղ բանակցություններից։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան։

Դիվանագետը չի կարծում, որ իրականում կա «պլան B»։

«Դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք այսօր, «Պլան B»-ն միայն սարսափելի հակամարտության շարունակությունն է լինելու, որը կձգվի ու կձգվի։ Եվ գիտե՞ք, թե ով է լինելու այդ ամենի միակ զոհը. Սիրիայի ժողովուրդը»,-ամփոփել է Միստուրան։