Գյումրիում այսօր՝ մարտի 13-ի գիշերը ավտովթարի հետեւանքով վնասվել են «Ջիվանու ու Շերամի» քանդակները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ գիշերը ժամը 4-ին Գյումրիի քաղաքային զբոսայգու դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է քանդակներին, դրանք վնասվել են: Քանդակները տեղահանվել են: 

Լուսանկարները Մանվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից